Ճարպոտ սնունդը նվազեցնում է նյարդերի զգայունությունը: Դրանք չեզոքացնում են ամեն տեսակ դիետաներ, չէ որ դրանք խանգարում են ստամոքսից դեպի ուղեղ ազդակներին, գրում է The Australian-ը՝ վկայակոչելով Ադելայիդայի համալսարանին: Ինչպես հաստատվել է, ստամոքսի նյարդերը, որոնք ուղեղին ազդակներ են ուղարկում հագեցման մասին, երկար ժամանակ յուղոտ ուտելիքների օգտագործումից հետո կորցնում են զգայունությունը:

Ուստի մարդիկ հաճախ գիրանում են անմիջապես այն բանից հետո, երբ նիհարում են: Այդ կերպ ճարպոտ սնունդի սիրահարները ստիպված են հագենալու համար ավելին ուտել, քան պահանջվում է սովորական մարդուն: Ինչպես հայտնի է լեպտին հորմոնը կարգավորում է սնունդի ընդունումը: Այն նաեւ կարող է փոխել նյարդերի զգայունությունը, գրում է MedDaily.ru-ն:

Սովորական պայմաններում լեպտինը ստիպում է դադարել ուտել: Սական ճարպով հարուստ սննդակարգի դեպքում այն նվազեցնում է նյարդերի զգայունությունը: Արդյունքում այս ամենը նպաստում է գիրացմանը: Նիհարելն էլ այս դեպքում չի օգնում: Դիետայի հետեւող մարդկանց 5 տոկոսն է կարողանում նիհարելուց հետո քաշը պահպանել: Մեծամասամբ երկու տարվա ընթացքում հին կիլոգրամները վերականգնվում են: