Վանաձորի Ղուկասյան փողոցում գտնվող տան աստիճանահարթակից կախվելու միջոցով սեպտեմբերի 17-ին ինքնասպան եղած 86-ամյա Սարգիս Մ.-ի որդին «Ինտերկապ» բարեգործական ընկերության ղեկավարներից է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրանց հարեւանները:
Մահացածն ունի երկու որդի եւ ապրում է որդիներից մեկի մոտ: Կինն էլ տարիներ առաջ է մահացել: Հարեւանների բնութագրմամբ՝ շատ հանգիստ եւ համեստ ընտանիք են, իսկ 86-ամյա տղամարդը խմելու հետ սեր չի ունեցել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորի Ղուկասյան փողոցում գտնվող տան աստիճանահարթակից կախվելու միջոցով սեպտեմբերի 17-ին ինքնասպան էր եղել 86-ամյա Սարգիս Մկրտչյանը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են փորձաքննություններ:
NEWS.am-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում նրա մոտ հոգեկան խնդիրներ են նկատվել:





























