Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանապետ Սամվել Խմելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:  Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Լաերտ Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր-Նորք վարչական շրջանի ոստիկանապետ: