Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 34-268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի տեսուչ Արթուր Պ.-ի կողմից նույն հիմնարկի կալանավոր Ա.Ո.-ի անվամբ ներկայացված հանձնուքի զննությամբ «Մայրաքաղաքային» տեսակի աղցանի մեջ հայտնաբերվել է 2 հատ 0.3 գրամ քաշով օվալաձեւ դեղահատի եւ 2 հատ 0.2 գրամ քաշով նմանատիպ դեղահատի կտորներ, որոնք իրենց մեջ պարունակում են զգալի չափերի հասնող «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի տեսուչ Արթուր Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:




























