Աշտարակում, սեպտեմբերի 17-ին սկսվել են սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները, որոնք իրականացնում է «Երկրաբան-Ուտիք» ընկերությունը՝ Վլադիմիր Գինովյանի գլխավորությամբ:
Առաջին փուլում կատարվելու են «Նոր Հալեպ» թաղամասի եւ նրան հարակից տարածքների ինժեներաերկրաբանական տեղազննում, ինչպես նաեւ տարածքի տեղագրագեոդեզիական հանույթային աշխատանքներ եւ հետազոտություններ:
2-րդ փուլում նախատեսված է իրականացնել հորատում եւ գրունտների նմուշարկում:
Թաղամասի կառուցման նախապատրաստական փուլի մեկնարկին ներկա էին նաեւ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ:





























