Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական ծառայության 1 ժամվա արժեքը ներկայումս 465 դրամ է: Սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ այդ գինը բարձրացնել մինչեւ 500 դրամ:

Նախարարության պարզաբանման մեջ նշվել է, որ փորձագետի 1 ժամվա աշխատանքի արժեքն իր մեջ ներառում է անշարժ գույքի վարձակալության, կոմունալ, կապի, աշխատանքի վարձատրության, գործուղման եւ մյուս անհրաժեշտ ծախսերը: Սակայն, քանի որ նվազագույն աշխատավարձը բարձրացվել է, իսկ կոմունալ ծառայությունները՝ թանկացել, առաջարկվում է նաեւ բարձրացնել փորձաքննությունների արժեքը: Սա պետական բյուջեում մոտ 1,8 մլն դրամի հավելյալ ծախս կառաջացնի: