Ռուսաստանի կառավարությունը մտադիր է արգելել շինարարությամբ զբաղվող ընկերություններին շինարարական աշխատանքներ կատարելու համար օտարերկրացիներ վարձել, հայտարարել է փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը:

Ըստ նրա՝ այս միջոցը նախատեսվում է «Նոր զբաղվածություն» դաշնային ծրագրով եւ մշակվել է տնտեսական աճի նվազման պայմաններում աշխատանքային շուկան պաշտպանելու համալիր միջոցառումների շրջանակներում:

Գոլոդեցը հստակեցրել է, որ ծրագրով նախատեսվում է արտոնություններ տրամադրել այն գործատուներին, որոնք աշխատատեղեր են տրամադրում դեպրեսիվ մունիցիպալիտետների բնակիչներին: Ծրագրի ֆինանսավորումը կազմում է 45 մլրդ ռուբլի, այս մասին հաղորդում է «Էխո Մոսկվին»: