Հայաստանում առայժմ հնարավոր չէ հաղթահարել ֆերմերային խոզաբուծության ռիսկերը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է  Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, տեղական ֆերմերները դեռ չեն կարող իրենց թույլ տալ ողջ տարվա ընթացքում անասունների պահել պատրաստի կերով, փակ պայմաններում: Այդ պատճառով Հայաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Տավուշի մարզում (երկրում խոզաբուծության հիմնական շրջան) ստիպված են խոզերին արածելու համար անտառներ բաց թողել: Սակայն այնտեղ դեռ պահպանվում է աֆրիկյան ժանտախտի վարակը, որը հայտնվեց շրջանում 2007-2008թթ.-ին: Այն ժամանակ վարակի պատճառը դարձյալ անտառում արածելու հետեւանքով էր, սակայն ինչպես առաջ, այժմ էլ ֆերմերներն այլընտրանք չունեն:

Աֆրիկյան ժանտախտի վարակ գրանցվեց Տավուշի մարզի մի շարք շրջաններում այս տարվա օգոստոսին, սակայն, բարեբախտաբար, լայնորեն չտարածվեց, ինչպես 5 տարի առաջ:

Այնուամենայնիվ խնդիրը կարող է ծագել կրկին, քանի որ ամբողջ տարվա համար ֆերմերները անասունների կեր չունեն: Ստիպված են դարձյալ ռիսկի դիմել ու խոզերին բաց թողնել ինքնուրույն սնվելու: Խնդիրը սրվում է ներկրվող խոզի մսի մատչելիությամբ: Այլ կերպ ասած, եթե անգամ ինչ-որ մեկը ամբողջ տարվա կերի պաշարով խոզաբուծական ֆերմա հիմնի, մինեւնույն, է կտուժի ներկրվող մսի հետ մրցակցության պայմաններում, այժմ արդեն գնային տարբերությունը կազմում է 2,5՝ 3-ը մեկի դիմաց: