80 բանտարկյալների միջեւ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել  Ռուսաստանի Նովոգորոդսկի մարզի Պարֆինո բնակավայրի քրեակատարողական հիմնարկում: Տագնապ ազդանշանով ոտքի են հանվել բոլոր ոստիկանները:

Իրավապահները պատմել են, որ կոնֆլիկտը սկսվել է կեսգիշերն անց: Պահապանները կես ժամ շարունակ ցրել են նրանց ջրցան մեքենաների միջոցով: Անկարգությունների արդյունքում  տուժել է 11 մարդ, նրանք հիվանդանոց են տեղափոխվել: Այս մասին հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Ավելի ուշ հստակեցվել է, որ ջրցան մեքենաներ չեն կիրառվել, չնայած որ պատրաստ են եղել: Հաղորդվել է նաեւ, որ ծեծկռտուքին մասնակցել է ոչ թե 80, այլ 30 բանտարկյալ եւ նրանցից միայն երեքն են վիրավորվել: