Գյումրիում արհեստների ու արվեստների փառատոնը պետք է ավանդական դառնա; Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչ, «Արենի Փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:
Նրա խոսքով՝ փառատոնի ընթացքում գյումրեցիները հնարավորություն կստանան վաճառել իրենց տնական ուտեստները, արհեստագործական իրերը, ցույց կտան, թե ինչպես են աշխատում դարբինները կամ կերտվում խաչքարերը:
Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, սակայն Ն. Մանուկյանն ասաց, որ հաջորդ տարի կընտրվի այլ օր եւ այդ օրը կդառնա ավանդական: Նա համոզված է, որ փառատոնները կնպաստեն Գյումրու նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրության աճին, ինչպես տեղի ունեցավ Հայաստանում անցկացվող մյուս փառատոնների դեպքում՝ գինու, տոլմայի, խորովածի եւ այլն;
Փառատոնի անցկացման համար պետական բյուջեից ծախսվելու է 2,5 մլն դրամ, սակայն լինելու է նաեւ համաֆինանսավորում մասնավոր հատվածի եւ ԱՄՆ ՄԶԳ ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության (USAID/EDMC) ծրագրի կողմից:




























