Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ, խարհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեն Վրաստանի ԿԸՀ-ում գրանցվել է որպես նախագահի թեկնածու՝ հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններում, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»:
Բաքրաձեից բացի գրանցվել են 11 թեկնածուներ՝ Գեորգի Մարգվելաշվիլի («Վրացական երազանք-Ժողովրդավար Վրաստան»), Նինո Բուրջանաձե («Ժողովրդավարական շարժում-Միացյալ Վրաստան»), Շալվա Նաթելաշվիլի (Վրաստանի լեյբորիստական կուսակցություն), Գեորգի Թարգամաձե (Քրիստոնեա-դեմոկրատական շարժում), Կոբա Դավիթաշվիլի («Ժողովրդի կուսակցություն»), Սերգո Ջավախիձե («Հանուն արդար Վրաստանի»), Միխայիլ Սալուաշվիլի (նախաձեռնող խումբ), Նեստան Քիրթաձե (նախաձեռնող խումբ), Գեորգի Լիլուաշվիլի (նախաձեռնող խումբ), Լեւան Չաչուա (նախաձեռնող խումբ), Ավթանդիլ Մարգիանի (նախաձեռնող խումբ):
Վրաստանի ԿԸՀ-ն սեպտեմբերի 17-ին ավարտել է նախագահի թեկնածուների օգտին ստորագրությունների ընդունումը: Թեկնածուների գրանցման գործընթացը կավարտվի սեպտեմբերի 27-ին:
Ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել 54 մարդ: Ցուցակները ԿԸՀ է ներկայացրել 26 մարդ, որոնցից 11-ը քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ են, 15-ը՝ նախաձեռնող խմբերի:
Գրանցման համար մերժում է ստացել 29 մարդ:





























