Վրաստանի ազերիաբնակ Թեքալի գյուղում սեպտեմբերի 14-ին տեղի է ունեղել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի  «Դեպքի բացարձակ ժողովրդավարություն» գրքի հայրեն եւ ռուսերեն տարբերակների շնորհանդեսը: Այս մասին այսօր` սեպտեմբերի  18-ին, հրավիրված ասուլիսին ասաց ինքը՝ Պարույր Հայրիկյանը: Նա նշեց, որ ինքն իր ամփոփ զեկուցման ընթացքում հետեւել է մարդկանց դեմքերին, որոնք վերջում հիացական տեսակետներ են արտահայտել:

«Անմիջապես բոլորը խնդրում էին մակագրել: Ես դժվարությամբ էի մակագրում, բայց չէի ցանկանում նեղացնել: Երիտասարդ ադրբեջացիներն էլ ասում էին, որ հավանաբար սա է մեր ապագան»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Նա նաեւ նշեց, որ սադրանքների դրսեւորման փորձեր էլ են եղել: Օրինակ, հ/կ-ի ներկայացուցիչները իրենց ելույթում ակնարկել են, թե Հայաստանը փորձում է խախտել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, հետո պարզվել է, որ ելույթ ունեցողը ադրբեջանցի է եւ նա տեղում իր արձագանքն ստացել է:

Հայրիկյանը նշեց, որ գրքերի շնորհանդեսին ներկա են եղել հայկական, ադրբեջանական, վրացական եւ արտասահմանյան  լրատվամիջոցներ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am