Ադրբեջանում շարունակվում են ընդդիմադիր լրագրողների հետապնդումները: Սեպտեմբերի 17-ին ձերբակալված լրագրողին մեղադրանք է ներկայացվել մի քանի հոդվածներով:

Ինչպես հաղորդել է Turan-ը, «Բիզիմ յոլ» պարբերականի աշխատակիցներից մեկը ձերբակալվել է Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների կողմից moderator.az կայքի գրասենյակում: Միաժամանակ նրանք խուզարկել են լրագրողի տունն ու պարբերականի խմբագրությունը:

Հետախուզության ընթացքում թերթի խմբագրությունում տարօրինակ ոչինչ չի հայտնաբերվել: Մինչդեռ լրագրողի մտերիմների խոսքով՝ տանը հրացան են հայտնաբերել, որը այնտեղ են տարել հենց նախարարության աշխատակիցները:

Նախնական մեղադրանքների համաձայն՝ լրագրողին սպառնում է մինչեւ 8 տարի ազատազրկում: