Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Թուրքիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Սամսունի շրջանի գյուղերում բնակվող վրացիների հետ եւ անձամբ հանձնել նրանց Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու փաստաթղթերը:
Քաղաքացիության փաստաթղթեր են ստացել Թուրքիայի տարածքում բնակվող 1000 վրացիներ: Այսպիսով, Սահակաշվիլին կատարել է նախորդ այցի ժմանակ հայրենակիցներին տված խոստումը, հայտնում է «Գռուզիա- Online»-ը:
Նախագահն այցի ընթացքում բարձրացրել է նաեւ վրացերենի ուսուցման հարցը:
«Թուրքիայի կառավարության հետ բավական սերտ շփումներ ունենք: Վարչապետ Էրդողանը շատ բարյացակամ է տրամադրված Վրաստանի հանդեպ: Նա նաեւ հրապարակավ հայտարարել է, որ վրացական արմատներ ունի: Այնպես որ, նա իմ մեծ բարեկամն է: Այստեղ դպրոցում լազերենի ուսուցում կա, անգամ խոսք է գնում վրացիներին վրացերեն սովորեցնելու մասին», - հայտարարել է Սահակաշվիլին:





























