Պուտինի մոտ արդարություն փնտրողը սխալ ճանապարհի վրա կանգնած մարդ է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
«Չսահմանափակվելով պուտինյան սիրահարվածությամբ, ասեմ, որ նա վատ մարդ չէ եւ նրա հետ կարելի է ընկերություն էլ անել: Բայց, եթե մարդը երազում է Սովետական միության վերականգման մասին, դա արդեն բացասական քաղաքական գործիչ է: Եթե գովաբանում է Ստալինին կամ կոմ է ռուսական իմպերիալիզմին, էլի ինձ համար բացասական գործիչ է»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը:
Նա նաեւ նշեց, որ Պուտինի մասին ասածը Ռուսաստանի հետ կապ չունի, քանի որ Ռուսաստանում շատ լավ ընկերներ է ունեցել եւ ունի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























