Թուրքիայի Բուրսա նահանգում անհայտ անձիք զինված հարձակում են իրականացրել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) գրասենյակի դեմ:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 18-ի գիշերը Բուրսա նահանգի Յըլդըրըմի շրջանում գտնվող քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության գրասենյակի ուղղությամբ կրակահերթեր են արձակել։
Անհայտ անձի կամ անձանց կողմից արձակված կրակահերթի հետեւանքով մարդ չի տուժել, քանի որ այդ ժամին գրասենյակում ոչ-ոք չի եղել։
Ոստիկանությունը մեկնել է դեպքի վայր՝ ուսումնասիրելու տեղի ունեցածը։





























