Հիվանդանցից ոստիկանության Տարոնի բաժնում, սեպտեմբերի 16-ին հաղորդում է ստսցվել, որ որովայնի մասում ստացած ծակած-կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել 53-ամյա Կամո Ք.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը  ստացել է «Ղշլաղ» կոչվող թաղամասում՝ վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ  ոստիկանության Լոռիի մարզային վարչության եւ Տարոնի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Կամո Ք.-ին դանակով մարմնական վնասվածք է պատճառել 32-ամյա Ռոբերտ Հ.-ն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 16-ին, ժամը 20.45-ին, Ռոբերտ Հ.-ն մեղայականով ներկայացել է ոստիկանության Տարոնի բաժին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասից Տարոն-2 թաղամաս տանող ճանապարհին վիճաբանել է Կամո Ք.-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Ռոբերտ Հ.-ի  աջ  ձեռքին, այնուհետեւ Ռոբերտ Հ.-ն խլելով դանակը, նույն դանակով հարվածել է Կամո Ք.-ի որովայնին եւ պատճառել  վնասվածք:

Ռոբերտ Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: