Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ հայ պատգամավորների հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները: Այս մասին NEWS.am-ին հայտարարել է ՀՀԿ պատգամավոր, խորհրդարանի Արտաքին կապերի հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը, հավելելով, որ հանդիպումը բավականին երկարատեւ էր:
Նշելով, որ այն փակ էր մամուլի համար, Թորոսյանը նաեւ հաղորդել է, որ բացի հայ-ռուսական հարաբերություններից, քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր: Միաժամանակ Թորոսյանը հրաժարվել է պատասխանել այն հարցին, արդյոք հանդիպման ընթացքում քննարկվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը:
Հիշեցնենք, որ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը երեկ հրավիրվել է Ազգային ժողով՝ խորհրդարանի Արտաքին կապերի հարցերով մշտական հանձնաժողովի անդամների հետ դռնփակ քննարկման:





























