Այս գիշեր եւ վաղը ցերեկը Հայաստանի հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, որոշ տեղերում՝ կարկուտ, ամպրոպի ժամանակ հնարավոր է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ:

Հանրապետության մնացած տարածքներում օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով՝ Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն՝ առանց էական տեղումների: Գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:

Շիրակում՝ գիշերը՝  +6+11, ցերեկը՝ +18+23,

Կոտայքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+23,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+23,

Լոռիում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+24,

Տավուշում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27, 

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+23,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +25+28, 

Արարատում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +26+29,

Արմավիրում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +26+29,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+23,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +26+29, 

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +26+29, 

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+23, 

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +20+25: