Մարմաշեն-Ախուրյան ավտոճանապարհին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 33 LD 963 համարանիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ 24» մակնիշի 45SL518 համարանիշի ավտոմեքենային:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 31-ամյա Ա. Ս.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր` 33-ամյա Ա. Ս.-ին, ով տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:





























