Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման հիմքում նաեւ անվտանգության խնդիրն է ընկած: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԵՊՀ-ի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ Մաքսային միությանը միանալու որոշումը կայացվել է հաշվի առնելով տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները, Արցախի խնդիրը, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները:
«Մեր ռազմավարական գործընկերը մեզ աջակցում է ժամանակակից զինտեխնիկայի ձեռքբերման հարցում»,- ասել է նա, հավելելով, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը հնարավորություն կտա ավելի խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ նաեւ ռազմական ոլորտում:





























