«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 18-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407,77 դրամ: Նշենք, որ 2 նստաշրջան անընդմեջ բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարք տեղի չէր ունենում;

Բորսայում այսօր վաճառվել է 3.5 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այսօր էժանացել է մոտ կես դրամով: Առքի տարածված փոխարժեքն է 407 դրամը, վաճառքինը՝ 409 դրամը:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր սակարկվել է 1,3359 դրամին մոտ: Ընդհանուր առմամբ՝ դոլար-եվրո հարաբերակցությունը կայուն է՝ եվրոյի փոքր աճից հետո:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32,2450 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ: