Թուրքական դատարանը լսումներ է սկսել ոստիկանության 32 սպաների եւ 132 շարքայինների նկատմամաբ որոնց կասկածում են Գեզի պուրակում ցուցարարներին ցրելու ժամանակ չափից ավելի ուժ կիրառելու մեջ:

Ինչպես հաղորդում է NTV-ն, իշխանությունները խոստացել են վերլուծել ցանկացած դրվագը եւ պատժել մեղավորներին: Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանների մեծամասնությունը աշխատում են Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում եւ Հաթայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Թուրքիայում մեկ ու կես ամիս չէին դադարում հակակառավարական ցույցերը: Բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է հինգ մարդ, բազմաթիվ մարդիկ տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել: