Արտաշատի Հակոբյան եւ Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում, սեպտեմբերի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել տարեց կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























