Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հետաձգվել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձի գործով դատաքննությունը՝ հիմնական մեղադրյալ Վարդան Սեդրակյանի դատապաշտպան Ալեքսանդր Սիրունյանի խնդրանքով:

Վերջինս դատարանին տեղեկացրել է, որ մահացել է իր կնոջ հայրը, ուստի չի կարող մասնակցել դատական նիստում ու խնդրել է հետաձգել այն:

Դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել է պաշտպանի խնդրանքը եւ դատական հաջորդ նիստի օր նշանակել սեպտեմբերի 19-ին:

Հիշեցնենք որ դատարանը պետք է լսի ամբաստանյալներից Սամվել Հարությունյանի փաստաբանի պաշտպանական ճառը, որից հետո ամբաստանյալները կասեն իրենց վերջին խոսքը:

Նշենք, որ Ալեքսանդր Սիրունյանի կինը բլոգեր-ակտիվիստ Իզաբելլա Աբգարյանն է: