«ԴիջիԹեք էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի բաղկացած կլինի առանձին բաժիններից, ինչի շնորհիվ այցելուները հնարավորություն կունենան ավելի հեշտ գտնել իրենց նախընտրած լուծումներն ու համակարգերը եւ խնայել ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

«ԴիջիԹեք էքսպո 2013»-ը կկայանա հոկտեմբերի 4-6, Երեւանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում:

Առաջին հարկում շուրջ 40 ընկերությունների կողմից ներկայացված կլինեն միայն ինժեներական լուծումները: Երկրորդ հարկում առանձնացված կլինեն ծրագրային եւ համացանցային լուծումները, հեռահաղորդակցության, կրթության ոլորտները, սիստեմային ինտեգրատորները եւ սարքավորումների մատակարարները։

Երրորդ հարկը կզբաղեցնեն նորաստեղծ ընկերությունները, ռազմաարդյունաբերության համալիրի համար աշխատող ընկերությունները, ինչպես նաեւ 2 առանձին սրահներում կանցկացվեն «ԴիջիԼայֆ» սեմինարներ: Բացի այդ, երրորդ հարկում կանցկացվի աշխատանքի տոնավաճառ:

Ցուցահանդեսի Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, պլատինե հովանավորն է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, պաշտոնական հովանավորն է` «Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ.»-ը, իսկ հովանավորը` «Սատիս» ընկերությունը: