Մոսկվայում մարտական ցեղատեսակի շունը հարձակվել եւ կծոտել է 9-ամյա տղային: Կենդանու տերը փախել է դեպքի վայրից՝ որոշելով, որ պետք չէ երեխային օգնել:
Արդյունքում՝ երեխային հիվանդանոց են տեղափոխել ազդրի հատվածում եւ աջ աչքի վնասվածքով: Շան 49-ամյա տերը շուտով կպատժվի, այժմ որոշվում է նրան մեղադրանք ներկայացնելու հարցը:
Նա իմացել է, որ կենդանին բարյացկամ չէ երեխաների եւ առհասարակ անծանոթ անցորդների հանդեպ, սակայն նրա հետ առանց դնչկալի է զբոսնել: Դրա համար նա քանիս նախազգուշացվել է իրավապահների կողմից:
Շան՝ փոքրիկ տղայի վրա հարձակվելուց հետո, նրա տերը վարչական պատասխանատվության է ենթարկվել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Երեխայի ծնողները նշել են, որ կենդանու տերն իրենց հարեւանն է:





























