Վերաքննիչ դատարանը այսօր՝ սեպտեմբերի 18-ին, մերժեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու միջնորդությունը, որը ստորագրել էին 110 ճանաչված անձինք, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, լրագրողներ։

Ավելի քան երկու տարի կալանավայրում գտնվող ՀԱԿ ակտիվիստին ազատելու միջնորդությունը ստորագրել են Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը և Ստեփան Մարգարյանը, պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, Ազգային ժողովում Հայաստանի նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, դերասան Հովհաննես Ազոյանը և այլք։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am