Հայաստանի նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը Մոսկվայում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ եղբայրը Մոսկվա է մեկնել ոչ թե հանգստանալու նպատակով կամ երկարատեւ ժամանակով, այլ Մոսկվայում հայկական եկեղեցու բացմանը մասնակցելու հրավեր է ստացել:

Ռուբեն Հովսեփյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել այլ հարցերի. «Վաղը Աղվան Հովսեփյանը արդեն Հայաստանում կլինի եւ իր հետ կապված բոլոր հարցերը ուղղեք նրան»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աղվան Հովսեփյանը իր պաշտոնավարման վերջին օրը` սեպտեմբերի 13-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ վերջին համաձայնագիրը ստորագրելուց հետո իջել էր Գլխավոր դատախազության շենքից, ձեռքով ցտեսություն արել դռնապահ ոստիկանին, համբուրել Դատախազության դուռը եւ խոնարհվելով դուրս եկել շենքից:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am