«ՌԵՍՈ» ՓԲԸ ապահովագրական ընկերությունը նոր գլխամասային գրասենյակ է բացել Երեւանում: Բացմանը մասնակցել են Հայաստանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, ռուսաստանյան «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության («ՌԵՍՈ»-ի մայր ընկերությունը) նախագահ Սերգեյ Սարկիսովը, ապահովագրական ընկերությունների եւ բիզնեսի ներկայացուցիչներ: (ֆոտոռեպորտաժ)
Կոմիտասի 62 հասցեում տեղակայված նոր գրասենյակում գործում է ինչպես հաճախորդների սպսասարկման կենտրոն, այնպես էլ ապահովագրական գործակալների դպրոց, որը բացել է ընկերությունը:
«Մեր կարծիքով, մենք դինամիկ կերպով զարգանում ենք Հայաստանի ապահովագրական շուկայում: Դրա վկայությունը նոր ապրանքներն են, որ մենք մշտապես առաջարկում ենք: Դրանք գործելու են նաեւ մեր նոր գրասենյակում: Չենք մոռանում նաեւ կադրերի պատրաստման մասին, դրա համար էլ բացել ենք մեր դպրոցը, ոչ միայն ուսուցանման, այլեւ գործող մասնագետների վերապատրաստման համար»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Գրիգորյանը:
Ապահովագրական «ՌԵՍՈ» ՓԲԸ-ն Հայաստանում գործում է 2008 թվականից, որպես ռուսաստանյան «ՌԵՍՈ-Գարանտիա» ԲԲԸ-ի դուստր-ձեռնարկություն: Ռուսաստանյան ընկերության բաժնետերերն են ֆրանսիական AXA-ն (36.6%), EBRD-ը (10%), իսկ բաժնետոմսերի 54,4%-ը պատկանում է Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսով եղբայրներին:




























