Հայաստանում պետք է ավելացնել կամավոր ապահովագրության պորտֆելը: Այդ մասին սեպտեմբերի 18-ին Երեւանում լրագորղների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ռուսաստանյան «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության նախագահ Սերգեյ Սարկիսովը, ով ժամանել է Երեւան մասնակցելու Հայաստանում «ՌԵՍՈ» ՓԲԸ դուստր ձեռնարկության գլխամասային գրասենյակի բացման արարողությանը:

«Աշխարհում կամավոր եւ պարտադիր ապահովագրությունների միջեւ օպտիմալ հարաբերակցությունը 50/50 է: Այժմ Հայաստանում այն կազմում է 80/20: Իհարկե, աշխարհում կան ընկերություններ, որոնք մասնագիտացված են միայն պարտադիր ապահովագրության վրա: Բայց դա սխալ է: Սա իմ անձնական տեսակետն է, մարդու, ով ապահովագրությամբ զբաղվում է 32 տարի»,- ասել է Սարկիսովը: Ռուսաստանում «ՌԵՍՈ-Գարանտիա»-ի մոտ պարտադիր ապահովագրությունը կազմում է պորտֆելի միայն 30 տոկոսը, նույնպիսի համամասնություն է նաեւ Բելառուսում եւ Ուկրաինայում:

Ինչ վերաբերում է կորպորատիվ եւ մանրածախ ապահովագրությանը, Հայաստանում «ՌԵՍՈ»-ի մոտ դա կազմում է 5 տոկոս եւ 95 տոկոս համապատասխանաբար: «Ռուսաստանում իրավիճակը գրեթե նույնական է»,- ասել է Սարկիսովը:

Ինչ վերաբերում է հօգուտ պարտադիր ապահովագրության առկա անհամամասնությանը, Սարկիսովը նշել է, թե «ՌԵՍՈ»-ն ստեղծվել է 2008թ., ապահովագրության պարտադիր տեսակների ներդրումից առաջ: «Ուստի ընկերության պորտֆելում մեծ մասը զբաղեցնում են ապահովագրության պարտադիր տեսակները, բայց աշխատանք է ընթանում նաեւ կամավոր պորտֆելի ավելացման ուղղությամբ: Ժամանակի ընթացքում կգերազանցեն»,- նշել է նա: