Թիվ 38 ընտրատարածքում առաջդրված թեկնածուներից մեկը՝ Վահրամ Հովհաննիսյանը, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Անկուսակցական թեկնածուն ինքնառաջադրվել էր: Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, մինչեւ 18.00-ն ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջին օրն է:
Փաստորեն, Սյունիքում պատգամավորի մանդատի համար կպայքարի 2 թեկնածու՝ Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը եւ «Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ նախապես Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում 2013թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել հինգ թեկնածու:
Սահմանված ժամկետում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր էին ներկայացրել քաղաքացիներ Պավլիկ Վասպուրի Սարգսյանը, Տիգրան Ալավերդիի Սարգսյանը, Վահրամ Արտուշի Հովհաննիսյանը` ինքնաառաջադրման կարգով, ինչպես նաեւ Արմեն Սերյոժայի Կարապետյանը` առաջադրված Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից եւ Սամվել Ռաֆիկի Հայրապետյանը` առաջադրված «Ժառանգություն» կուսակցության կողմից:





























