Ռուսաստանի Իրկուտսկի մարզում 12-ամյա դեռահասը որոշել է վերջ տալ կյանքին: Նա կախվել է առաստաղի հենապատից ամրացվա պարանից:

Բարեբախտաբար մոտակայքում է եղել տղայի 10-ամյա եղբայրը: Փոքրիկը վերցրել է դանակը եւ կտրել պարանը: Ավագ եղբորը հիվանդանոց են հասցրել՝ «մեխանիկական ասֆիկսիա» ախտորոշմամբ:

ՆԳՆ մարզային վարչությունում հաղորդել են, որ երեխաների դաստիարակությամբ զբաղվում են նրանց հարազատ հայրն ու խորթ մայրը: Ընտանիքը ոստիկանություն հաշվառված չէ:

Ոստիկանները ինքնասպանության փորձ կատարած դեռահասի եւ նրա ծնողների հետ պրոֆիլակտիկ աշխատանք է տարել: