Հայաստանի գյուղական համայնքների 3-րդ համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 3-5-ը՝ Ջերմուկում: ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 19-ին որոշեց այդ նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 9,4 մլն դրամ:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են վարչատարածքային բարեփոխումները, համայնքների խոշորացման գործընթացը, գնումների կազմակերպումը եւ այլ հարցեր:




























