Հայաստանի փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանը այսօր՝ սեպտեմբերի 19-ին, մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու է ԱՊՀ տնտեսական խորհրդի 59-րդ նիստին:

Ինչպես NEWS.am-ին հաղորդել են կառավարության մամուլի ծառայությունում, նիստի օրակարգում երկու տասնյակից ավել հարցեր են, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, առեւտրի եւ գիտատեխնիկական, ԱՊՀ երկրների տնտեսական փոխհամագործակցությանը: