Անհայտ քաղաքացուց սեպտեմբերի 18-ին, ժամը 21.30-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ճանապարհի 31-րդ կմ-ին տղամարդու դիակ կա:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւան տանող ուղեմասում վրաերթի է ենթարկել տղամարդու, որը տեղում մահացել է:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքիի 242 հոդվածի 2-րդ մասի եւ 244 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: