Ոստիկանության շտաբի հերթապահ մասից սեպտեմբերի 18-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի տղամարդ եւ հայտնել, որ Սեւան քաղաքի հիվանդանոցի դիմաց գտնվող բենզալցակայանի մոտ կրակել են իր վարորդի ուղղությամբ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ, Երեւան-Իջեւան ճանապարհի 63-րդ կմ-ին` դեպի Իջեւան տանող կողնակում, հայտնաբերել է «Շեւրոլետ Ցենտուրյոն» մակնիշի ավտոմեքենա` առջեւի ձախ պատուհանը կոտրված վիճակում:
Ավտոմեքենայի վարորդը` 1989 թ. ծնված Արթուր Դ.-ն, հայտարարել է, որ կայանված վիճակում, գտնվելով ավտոմեքենայի սրահում, լսել է կրակոցի ձայն, եւ ապակին փշրվել է:
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:





























