Մասիս-Այնթափ ճանապարհի 3-րդ կմ-ին` կամրջի մոտ, սեպտեմբերի 18-ին, ժամը 09.00-ի սահմաններում, իրար են բախվել «Օպել-Վեկտրա» եւ «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Մոսկվիչ-412»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























