Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 19-ին հավանություն տվեց պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում:

Այդ փոփոխությամբ ավելի հստակեցվում է հուշարձանի արտաքին տեսքի փոփոխության հետ կապված խնդիրները: Հատուկ նշվում է, որ փոփոխումը չի կարող զուգորդվել նրա պատմամշակութային արժեք հանդիսացող  արտաքին ու  ներքին կերպարների, դրանց առանձին տարրերի ու դրվագների անդարձելի խեղմամբ, նսեմացմամբ կամ ոչնչացմամբ: