Երեւանի քաղաքապետարանի դիմաց սեպտեմբերի 19-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան հարվածել է նստացույցի մասնակից ակտիվիստներից Վահագն Մինասյանի եւ Կարեն Հարությունյանի մեքենաներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահագն Մինասյանը եւ ավելացրեց, որ բարեբախտաբար մեքենաների մեջ մարդ չի եղել:
Նա նշեց, որ բախումից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնի բաժնի պետը եւ Երեւանի ՃՈ պետը եւ հետաքննություն կատարելու պատճառաբանությամբ Կարեն Հարությունյանի եւ իր մեքենաները տեղափոխվել են տուգանային հրապարակ:
«Բախման հետեւանքով Կարենի մեքենան 1.5 թռել էր մայթի վրա, իսկ իմ մեքենան մոտ 90 սմ: Բեռնատարի վարորդը ակտիվիստներից Սուրեն Սահակյանին ասել էր, թե երեք անքուն գիշեր է անցկացրել եւ աչքը կպել էր, իսկ ինձ ասաց, որ արգելակները չեն աշխատել: Բայց մենք կարծում են, որ սա ոչ թե պատահականություն էր, այլ նստացույցը վիժեցնելու՝ Տարոն Մարգարյանի հերթական անհաջող փորձն էր»,- ասաց Վահագն Մինասյանը:




























