Հայաստանի Ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժինը մերժել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով Նարեկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը եւ քրեական հետապնդման իրականացումը՝ նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Այդ մասին ասվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվում էին նյութեր՝ Երեւան քաղաքի կենտրոնի կառուցապատման եւ դրա հետեւանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման եւ նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահայտելու նպատակով:





























