Թուրքիայում, Աֆյոնքարահիսար-Անթալիա ավտոմայրուղում, սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան միջքաղաքային ավտոբուսը բախվել է բեռնատարի։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Ստամբուլից Անթալիա մեկնող միջաքաղաքային ավտոբուսը հետեւից բախվել է ճանապարհով ընթացող բեռանատարի, որի հետեւանքով բեռնատարը մոտ 2 մետր մխրճվել է ավոտբուսի մեջ։

Բախման հետեւանքով նախնական տեղեկություններով մահացել է 7 եւ վիրավորվել 25 ուղեւոր։ Վնասվածքներ ստացած ուղեւորներին տեղափոխել են Աֆյոնքարահիսարի հիվանդանոց։

Վթարի պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։