ՀՅԴ-ն Սյունիքի ընտրողներին կոչ է անում չմասնակցել ընտրություններին:

ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հաշվի առնելով, որ

- սեպտեմբերի 29-ին, թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունները որեւէ էական շրջադարձ չեն նշանավորելու ըստ էության նմանվելու են նախորդ բոլոր «ընտրություններին»,

- ՀՅԴ-ն հավատարիմ է մեծամասնական ընտրակարգի վերացման գաղափարին,

- Չկան ընտրական գործընթացը ամբողջական վերահսկելու լիարժեք մեխանիզմներ , ինչը թույլ չի տալու ընտրական արդյունքը համարել արժանահավատ,

ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարում է

1.    Ընտրության արդյունքը չլիգիտիմացնելու համար մենք որեւէ կերպ չենք ներգրավվելու ընտրական գործընթացում եւ կոչ ենք անում ընտրողներին չմասնակցել սեպտեմբերի 29-ին կայանալիք թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին:

2.    Առաջարկում է ոչ իշխանական մյուս թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել, զերծ մնալ իշխանության ծրագրած ընտրական ֆարսին մասնակցելուց եւ թվացյալ մրցակցություն ստեղծելուց»: