ՌԴ Տուվայի Հանրապետությունում 57-ամյա տղամարդու մահվան փաստի առիթով  հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով: Տղամարդը մահացել է սեպտեմբերի 18-ին հիվանդանոցում՝ գանգուղեղային բաց վնասվածքից:

Նախաքննությունը պարզել է, որ 57-ամյա դռնապանի գլխին է ընկել բազմահարկ շենքի պատուհաններից մեկից նետած աղբի տոպրակը, որում երեքլիտրանոց ապակե տարա է եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ տոպրակը ցած է նետել  շենքի 31-ամյա բնակչուհին, որը հաշմանդամ է, հայտնում է ՆՏՎ-ն: