Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար Դմիտրի Վիշերնեւի սպանության կասկածյալին ձերբակալել են: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: Ձերբակալությունը կատարվել է Աջարիայի տարածքում (Վրաստանի արեւմուտք).

Իր հերթին «ինտերֆաքսի» աղբյուրը հայտնել է, որ ձերբակալվածը Չեչնիայի Հանրապետության բնակիչ Յուսուպ Լակաեւն է: Նախանական տեղեկություններով՝ Վիշերնեւի սպանությունից հետո նա մեկնել է Վրաստան, որպեսզի այնտեղից Թուրքիա ուղեւորվի, բայց բռնվել է սահմանն անօրինական հատելիս:

Լակաեւի ձերբակալման մասին, հիշեցնենք, հայտնել էին վրացական լրատվամիջոցները: Բաթումում ձերբակալվելիս նա կրակ էր բացել՝ վիրավորելով ոստիկանի եւ անցորդի:

Չեչեն տղամարդը կրակ է բացել Բաթումիում. երեք մարդ վիրավորվել է 

Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար Դմիտրի Վիշերնեւը սպանվել էր սեպտեմբերի 9-ի առավոտյան: Մարդասպանին տաք հետքերով բռնել չէր հաջողվել: Իրավապահները ականատեսների օգնությամբ կազմել էին նրա ֆոտոռոբոտը: Դատախազությունը հայտնել էր, որ հանցագործն ինքնավստահ է եղել, չի փորձել թաքցնել դեմքը: