«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 19-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406,96 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0,2%-ով կամ 0.81 կետով:

Բորսայում այսօր վաճառվել է 3.8 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այսօր էժանացել է մոտ 1 դրամով: Առքի տարածված փոխարժեքն է 404-405 դրամը, վաճառքինը՝ 407.5 դրամը:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր էժանացել է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ: Պատճառը Ֆեդերալ ռեզերվային համակարգի որոշումն է՝ պահպանել պետական պարտատոմսերի գնման ներկայիս մակարդակը; Եվրոյի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 1,3561 դոլար: Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31,5892 ռուբլի: Դոլարը զգալի թուլացել է ռուբլու նկատմամբ: