26-ամյա Գեւորգ Հովհաննիսյանը Սեբաստիա փողոցի վրա ՔԿԱԳ բաժնի դիմաց ծեծել է 42-ամյա Արեգնազան Հ.-ին: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 26-ամյա Գեւորգ Հովհաննիսյանը մեղադրվում է նրանում, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցի վրա ՔԿԱԳ բաժնի դիմաց կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 42-ամյա Արեգնազան Հ.-ի հետ, որի ընթացքում դիտավորությամբ, ձեռքով երկու անգամ հարվածել է աջ աչքի եւ ձախ ծնոտի հատվածին, վերջինիս պատճառելով առողջությանը թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Սեպտեմբերի 28-ին նշանակվել է դատական քննության օրը:





























