Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ՌՈ պետ Սամվել Ղուկասյանն իր մտերիմներին ՊՆ համարանիշներ է նվիրել, որ նրանք առանց խոչընդոտի երթեւեկեն։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Բանն այն է, որ ՀՀ ՃՈ-ում ներքին հրահանգ կա՝ ՊՆ համարանիշներ ունեցող մեքենաներին չտուգանել։
Անգամ եթե փողոցում տեղադրված տեսախցիկներն արձանագրում են ՊՆ մեքենաների խախտումները, կազմված տուգանքի ակտերը հասցեատերերին չեն ուղարկվում։ Այս առիթով զրուցեցինք ՀՀ ՃՈ պետ Արսեն Գալստյանի հետ՝ պարզելու, թե ինչու է ՊՆ-ն արտոնյալ. Դա ներքին հրահանգ չէ, այլ պարզապես նրանց երթեւեկությունը կարգավորում է ՌՈ-ն։ Խախտման դեպքում իրենք ենթարկվում են կարգապահական տույժի»։ Ահա այստեղ էլ «թաղված» է շան գլուխը։ Այսինքն ՌՈ պետն ինքն է որոշում՝ ում տույժի ենթարկել, ում՝ ոչ»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























