ՀՀՇ կուսակցության վերածնունդը նախաձեռնող խմբի անդամ Կարապետ Ռուբինյանը «Ժամանակի» հետ զրույցում չի թաքցրել, որ կուսակցությունը ֆինանսական խնդիրներ ունի՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե կուսակցության համագումարի ուշացումը պայմանավորված է ֆինանսական եւ մարդկային ռեսուրսի բացակայությամբ: Այս մասին գրում է թերթը եւ մեջբերում. «Ֆինանսականը ճիշտ է, որովհետեւ մեր երկրում բացի հանցագործ օլիգարխներից եւ հանցագործ իշխանավորներից, բոլորը ֆինանսական խնդիրներ ունեն, իսկ մարդկայինը, փառք Աստծո, նման բան չկա»,- ասաց Ռուբինյանը։ Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե նորաստեղծ ՀՀՇ-ն ֆինանսավորվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, Ռուբինյանը դա «անեթեթություն» որակեց...»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Տեղադրություն




























