Մեր ունեցած հավաստի տվյալներով՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երիտասարդ թոշակառու չի դառնա։ Այս մասին գրում է «Հայացք» թերթը եւ հավելում. «Առաջիկայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աղվան Հովսեփյանին կնշանակի ուժային կառույցներից մեկի ղեկավար։ Մեր աղբյուրի հավաստմամբ՝ ուժային վերոնշյալ կառույցը հնարավոր է՝ նոր ստեղծվի»,- գրում է «Հայացքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):